Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.

Թերթերի տեսություն

ԱԱԾ տնօրենի մասով որոշումը կայացվել է․ «Ժողովուրդ»

08:30, երեքշաբթի, 17 մարտի, 2020 թ.
ԱԱԾ տնօրենի մասով որոշումը կայացվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդամենը երկու օր ժամանակ ունի ՀՀ ոստիկանապետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի թեկնածուներին ՀՀ նախագահին առաջարկելու համար: Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար նշանակեց Արման Սարգսյանին, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար՝ Էդուարդ Մարտիրոսյանին: Այսինքն՝ երկու օրից կլրանա 6 ամիսը, ինչ այդ պաշտոնները ղեկավարում են պաշտոնակատարները: Ստացվում է՝ վարչապետին կողմնորոշվելու համար երկու օր է մնացել: Եվ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ տնօրեն կնշանակվի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

ՀՀ ոստիկանապետի մասով դեռ հստակ չէ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
7114 | 1
Facebook