Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դպրոցներում ինչպե՞ս են լրացվելու աշակերտների բաց թողնված դասաժամերը»․ ԲՀԿ-ական պատգամավոր

21:55, երկուշաբթի, 16 մարտի, 2020 թ.
«Դպրոցներում ինչպե՞ս են լրացվելու աշակերտների բաց թողնված դասաժամերը»․ ԲՀԿ-ական պատգամավոր

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե Արտակարգ դրության պայմաններում դպրոցներում ինչպե՞ս են լրացվելու աշակերտների բաց թողնված դասաժամերը։

«Սա լավ առիթ է, որպեսզի մենք փորձարկենք և ներդնենք հեռավար և տեխնոլոգիական միջոցների ներգրավմամբ կրթության հարցը։ Այսօր խոսակցություն է եղել, որ նաև հեռավար կրթության կազմակերպումն այն ռազմավարական հարցերից մեկն է, որի մասին մենք մոտ մեկ տարի է՝ քննարկումներ ենք ունենում։ Դա ևս կոնկրետ ուղղություն է, որով մենք պետք է աշխատենք»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, թե որքան կերկարաձգվեն դպրոցական հարկադիր արձակուրդները:

16192 | 0
Facebook