Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դպրոցները Մոսկվայում փակ կլինեն մարտի 21-ից մինչև ապրիլի 12-ը

20:10, երկուշաբթի, 16 մարտի, 2020 թ.
Դպրոցները Մոսկվայում փակ կլինեն մարտի 21-ից մինչև ապրիլի 12-ը

Մոսկվայում բոլոր հանրակրթական դպրոցները, լրացուցիչ կրթարանները, սպորտային դպրոցները փակ կլինեն մարտի 21-ից մինչև ապրիլի 12-ը: Այս մասին հայտարարել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

ՌԴ մայրաքաղաքում արգելվել է նաև զանգվածաիյն միջոցառումների անցկացումը փողոցում, իսկ շինությունների ներսում կարելի կլինի հավաքվել 50 մարդուց ոչ ավելի:

ՌԴ-ում այս պահի դրությամբ կա կորոնավիրուսով վարակված 93 մարդ, 86-ը՝ «բերովի» դեպքերնեն, մնացածը՝ նրանց հետ շփում ունեցողները:

11822 | 0
Facebook