Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոն Ռուսաստանին անվանել է «կորոնավիրուսից բոցավառվող»

16:15, երկուշաբթի, 16 մարտի, 2020 թ.
Լուկաշենկոն Ռուսաստանին անվանել է «կորոնավիրուսից բոցավառվող»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում իրավիճակը համեմատաբար հանգիստ է COVID-19-ի տարածման պատճառով, մինչդեռ Ռուսաստանը «բոցավառվում է կորոնավիրուսից», հաղորդում է BelTA-ն:

Նա նաև հայտնել է, որ իրեն շփոթեցրել է Բելառուսի հետ սահմանը փակելու Ռուսաստանի որոշումը: Այս մասին նա հայտարարել է կադրային նշանակումների վերաբերյալ հանդիպման ընթացքում:

«Մեզ համար մեծ պատասխանատվություն է տնտեսությունը: Ցավոք, կորոնավիրուսի տարածումն ազդում է տնտեսության վրա: Եկել ենք նրան, որ մեր հարազատ Ռուսաստանը փակել է Բելառուսի հետ սահմանը։ Եվ ո՞վ ումից պետք է վարակվի: Հռետորական հարց է»,- հավելել է նա: Միևնույն ժամանակ, նա կոչ է արել երկրի քաղաքացիներին «չվազել դեղատներ և չգնել դեղեր»: Բելառուսում կա կորոնավիրուսի հաստատված 36 դեպք:

9091 | 2
Facebook