Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եվս 300 քաղաքացու մեկուսացնելու համար տարածքներ են պատրաստվել». Փաշինյան

12:20, երկուշաբթի, 16 մարտի, 2020 թ.
«Եվս 300 քաղաքացու մեկուսացնելու համար տարածքներ են պատրաստվել». Փաշինյան

«Կորոնավիրուսի երեք դեպքերը արտադրական ձեռնարկություններից մեկում հայտնաբերված դեպքերն են, որի հետ կապված մենք հիմա մեկուսացման աշխատանքներ ենք իրականացնում:

Լավ լուրն այն է, որ մենք այս պահի դրությամբ ախտորոշել ենք մի շարք մարդկանց և Առողջապահության նախարարն ասում է, որ կարող ենք հույս ունենալ, որ այնտեղ վարակի ավելի լայն տարածում չունենք: Մնացած 4 դեպքերը առանձին դեպքեր են»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Էջմիածնում 129 քաղաքացու մոտ ջերմություն է արձանագրվել. «Մենք նրանց խնդրել ենք վերադառնալ տուն և ինքնամեկուսանալ: Ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել դրա համար: Այն, որ իրենք ջերմություն ունեն, դեռ ոչ մի բան չի նշանակում»:

Նա հայտնեց, որ ևս 300 քաղաքացու մեկուսացնելու համար տարածքներ են պատրաստվել:

13807 | 0
Facebook