Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կհաղթահարենք ոչ միայն կորոնավիրուսը, այլև՝ տնտեսական դժվարությունները». Փաշինյան

11:55, երկուշաբթի, 16 մարտի, 2020 թ.
«Կհաղթահարենք ոչ միայն կորոնավիրուսը, այլև՝ տնտեսական դժվարությունները». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտնեց, որ այսօր՝ ժամը 15:00-ին կառավարություն տեղի կունենա նիստ, որտեղ կքննարկվի ՀՀ-ում արտակարգ դրություն մտցնելու հարցը:

«Եթե կառավարությունն ընդունի որոշում արտակարգ դրություն հայտարարելու մասին, կառավարության նիստում մանրամասներ կհնչեն, որից հետո իրավունքի ուժով ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի»,- նշեց վարչապետը:

Նա հայտնեց, որ որոշել է խրախուսական որևէ պատվոգիր հանձնել ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտին, ով բարձր սոցիալական պատասխանատվություն է ցուցաբերել՝ իր վիճակի մասին անմիջապես տեղեկացնելով պատկան մարմիններին:

Եթերի ընթացքում նաև հայտնեց, որ զուգահեռաբար քննարկումներ են սկսվել տնտեսական ոլորտում անելիքների մասին:

«Այս քննարկումները կարևոր են, որպեսզի մենք հասկանանք իրավիճակը և գնահատենք քայլերի համարժեքությունն ու արդյունավետությունը՝ հնարավորություն ունենալով արձագանքել նաև քննադատություններին, որ մեր հանրությունը հասկանա, թե ինչ իրավիճակ է»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ ՀՀ-ն կհաղթահարի ոչ միայն կորոնավիրուսը, այլև՝ տնտեսական դժվարությունները:

12673 | 0
Facebook