Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Brent տեսակի նավթի գինն ընկել է 5.2%-ով

11:45, երկուշաբթի, 16 մարտի, 2020 թ.
#Brent տեսակի նավթի գինն ընկել է 5.2%-ով

Լոնդոնի բորսաներում Brent տեսակի նավթի ֆյուչերսներն ընկել են 5․2%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 33,28 դոլար: Գնանշումները շարունակել են նվազել 1,76 դոլարով և կազմել 32.09 դոլար, հայտնում է Financial Times-ը:
     WTI տեսակի նավթի ֆյուչերսներն ընկել են 1,26 դոլարով՝ հասնելով 30,85 դոլարի:

Գնանշումների նվազումը տեղի է ունենում կորոնավիրուսի տարածման հետևանքով բիզնես գործունեության անկման ֆոնին: Ըստ Bloomberg-ի՝ այս իրավիճակը վերջին տասնամյակների ընթացքում նավթի պահանջարկի առավել նշանակալի անկումն է։

5771 | 0
Facebook