ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիշերը տեղեկացա Լևոն Արոնյանի կնոջ` Արիաննե Կաոլիի մասնակցությամբ ավտովթարի մասին: Հեռախոսազրույց եմ ունեցել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի: Նրա խոսքերով` բժիշկներին հաջողվել է կայունացնել տիկնոջ վիճակը, այն գնահատվում է ծանր:
Առողջություն եմ մաղթում Արիաննե Կաոլիին»: