Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պղծվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրը». Էդմոն Մարուքյան

19:15, շաբաթ, 14 մարտի, 2020 թ.
«Պղծվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրը». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 13-ի լույս 14-ի գիշերը պղծվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրը: Կոչ եմ անում ՀՀ ԱԳՆ-ին, Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը, ինչպես նաև Ֆրանսիայի ոստիկանությանը ակտիվ քայլեր ձեռնարկել պարզելու նման վանդալիզմ գործած անձանց ինքնությունն ու նրանց պատասխանատվության կանչել, ինչպես նաև հետայսու իրականացնել հուշահամալիրի արդյունավետ պաշտպանություն»:

Քիչ առաջ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել:

| | |
3127 | 0
Facebook
COMMENT.am