Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.

Հետաքրքիր է

Ո՞ր տեսակի ջերմաչափն է արդյունավետ

03:10, կիրակի, 15 մարտի, 2020 թ.
Ո՞ր տեսակի ջերմաչափն է արդյունավետ

Սնդիկի ջերմաչափը, թվայինը, թե՞ ինֆրակարմիրը․․․ Ո՞ր տեսակի ջերմաչափն արժե գնել, որպեսզի հնարավոր լինի ջերմաստիճանը ճշգրիտ և անվտանգ չափել։ Համաձայն սրտանոթային վիրաբույժ և սրտաբան Վլադիմիր Խորոշևի՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով բազմամարդ գրասենյակների մեծամասնությունում աշխատակիցների ջերմաստիճանը չափվում է ինֆրակարմիր ջերմաչափի օգնությամբ, որն իր տեսակի մեջ ամենաարդիականն է։

Ինֆրակարմիր ջերմաչափը շատ ավելի թանկ է: Ավելի լավ է նախապատվություն տալ թվային ջերմաչափին` դրա արժեքի և ճշգրիտ տվյալների ստացման համար։ Այն նաև երկարաժամկետ է և հուսալի:
     Նրանց համար, ովքեր չեն վստահում էլեկտրոնիկային, միշտ կա սնդիկի ջերմաչափը: Սնդիկի ջերմաչափը ճշգրիտ է, սակայն պարունակում է վտանգավոր նյութեր և այդ պատճառով այն կարող է ավելի շատ վնաս պատճառել, քան օգուտ:

| | |
9195 | 1
Facebook