Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը հայտարարել է մեծ քանակով նավթ գնելու մասին

04:10, կիրակի, 15 մարտի, 2020 թ.
Թրամփը հայտարարել է մեծ քանակով նավթ գնելու մասին

Ռազմավարական պահուստ կազմելու համար Միացյալ Նահանգները մեծ քանակի նավթ ձեռք կբերի: Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Հաշվի առնելով նավթի ներկայիս գները, ես հանձնարարեցի Էներգետիկայի նախարարությանը գնել շատ մեծ քանակի նավթ՝ շատ մրցունակ գնով: Այն կպահպանվի ԱՄՆ–ի էներգետիկ անկախությունը և կդառնա ռազմավարական պահուստ»,- նշել է Թրամփը:

Թրամփը կարծում է, որ այս քայլն օգտակար կլինի ԱՄՆ էներգետիկ արդյունաբերության բոլոր ճյուղերի համար, կօգնի ապահովել երկրի էներգետիկ անկախությունը, ինչպես նաև թույլ կտա «խնայել միլիարդավոր դոլարներ հարկատուների շրջանում»:

ԱՄՆ-ն արդեն ունի աշխարհի ամենամեծ ռազմավարական պաշարները, որոնք գերազանցում են 600 միլիոն բարելը:

12582 | 0
Facebook