Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանում այսօրվանից արգելված են հարսանիքները, հոգեհանգիստները և զանգվածային միջոցառումները

11:30, շաբաթ, 14 մարտի, 2020 թ.
Ադրբեջանում այսօրվանից արգելված են հարսանիքները, հոգեհանգիստները և զանգվածային միջոցառումները

Ադրբեջանում այսօրվանից մեկուսացման հատուկ միջոցառումներ են իրականացվելու: Արգելված են հարսանիքները, հոգեհանգիստները, զանգվածային միջոցառումները, դադարեցված է կինոթատրոնների, թատրոնների, թանգարանների, մարզասրահների և ժամանցի կենտրոնների գործունեությունը, որի աշխատանքներին հետևելու է Ադրբեջանի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
     Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 19 դեպք: Վարակվածներից մեկը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է: Մարտի 12-ին գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահը: Այսօր Վրաստանը Ադրբեջանի հետ 10 օր ժամկետով փակում է Ադրբեջանի հետ սահմանը: Նախօրեին կորոնավիրուսի վարակը հաստատվել է Իտալիայից և Իրանից ժամանած Ադրբեջանի ևս չորս քաղաքացիների մոտ:
     Պետական պաշտոնյաներին արգելվում է մեկնել արտասահման՝ առանց օպերատիվ շտաբի թույլտվության, արգելվում է հիվանդանոցներում գտնվող հիվանդների տեսակցությունը:

8695 | 0
Facebook