Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անհատ ձեռներեցն առաջարկում է դեղատներից առևտուրը կազմակերպել պատուհաններից

11:10, շաբաթ, 14 մարտի, 2020 թ.
Անհատ ձեռներեցն առաջարկում է դեղատներից առևտուրը կազմակերպել պատուհաններից

MAMUL.am-ի խմբագրություն էր զանգահարել անհատ ձեռներեց, դեղատան վարիչ Արմեն Այվազյանը, որը կորոնավիրուսից պաշտպանվելու իր առաջարկը ներկայացրեց: Ըստ նրա՝ դեղատներից առևտուրը կարելի է կազմակերպել պատուհաններից: «Այդ տարբերակը հնարավորություն կտա բացառել մարդկանց կուտակումները դեղատներում, ինչը վարակի փոխանցման պոտենցիալ ճանապարհներից մեկն է»,- ասաց մեր զրուցակիցը:

Անհատ ձեռներեցը նկատեց, որ սպասարկման այդ ձևը կարելի է կիրառել նաև բորոր այն առևտրի կետերում, որտեղ դրա իրագործումը հնարավոր է:

Հիշեցնենք, որ Հայաստանում, ընդհանուր առմամբ, ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 13 դեպք: Ըստ պաշտոնական տվյալների, բոլոր հիվանդների վիճակը բավարար է, միայն մեկի մոտ է առկա թոքաբորբ:

7481 | 0
Facebook