Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Գազի գինը մինչև օգոստոս չի բարձրանա. «Ժողովուրդ»

10:25, շաբաթ, 14 մարտի, 2020 թ.
Գազի գինը մինչև օգոստոս չի բարձրանա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ կներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ շարունակում են քննարկումները գազի սակագնի վերանայման հարցի շուրջ, ապա նշեցին, որ չի բացառվում, որ հայտով կդիմեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։

Հիշեցնենք՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ պայմանավորվածություն կա՝ մինչև ապրիլի 1-ը հայաստանյան սպառողների համար գազի սակագինը չի փոխվի:

Այսինքն՝ ըստ փոխվարչապետի՝ մինչև այդ ժամկետը «Գազպրոմ Արմենիան»-ն հայտ չի ներկայացնի: Բայց, մյուս կողմից, արձանագրենք, որ ընկերությունը մինչև ապրիլի 1-ը հայտ չի ներկայացրել ՀԾԿՀ, իսկ եթե ապրիլի 1-ից հետո դիմի, ապա դա նշանակում է, որ գազի սակագնի փոփոխություն հնարավոր չէ՝ լինի մինչև հուլիս կամ օգոստոս ամիսները»:
     Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

7634 | 0
Facebook