Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ.
Հրատապ լուրեր

Հարցազրույցներ

«Սա պետական կառավարչի համար բացասական որակ է». Միքայել Նահապետյան

00:30, շաբաթ, 14 մարտի, 2020 թ.
«Սա պետական կառավարչի համար բացասական որակ է». Միքայել Նահապետյան

«Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանն, անդրադառնալով կորոնավիրուսի վերաբերյալ ՀՀ-ում տիրող իրավիճակին, ասել է. «Կարանտին չհայտարարել և ակնկալել, թե քաղաքացին կինքնամեկուսանա՝ տրամաբանական չէ: Միայն քաղաքացու պատասխանատվության վրա հույս դնել չի կարելի: Կառավարությունը մասնագիտական տարբեր կարծիքներ լսելու և ընդունելու, իր կազմակերպչական գործառույթները վերանայելու խնդիր ունի»:

Նահապետյանի կարծիքով՝ այսօր սեղանին դրված է Հայաստանի ինչպիսին լինելու, նրա ժողովրդավարացման, իշխանության՝ ժողովրդին պատկանելու հարցը. «Նիկոլ Փաշինյանի անձը բացառիկ չի դառնում տևական ժամանակի ընթացքում առաջին չկեղծված ընտրություններ կազմակերպելով: Որպես կառավարիչ՝ Փաշինյանը բնույթով ռեֆորմատոր չէ, նա գործում է հախուռն: Դա պետական կառավարչի համար բացասական որակ է»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Սա պետական կառավարչի համար բացասական որակ է». Միքայել Նահապետյան
| | |
5006 | 1
Facebook