Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.
Հրատապ լուրեր

Հարցազրույցներ

«Հրաժարական տվեցինք, որովհետև Կառավարությունն իր որոշմամբ մեզ դրեց փակուղու մեջ». Ռուբեն Հովհաննիսյան

23:15, ուրբաթ, 13 մարտի, 2020 թ.
«Հրաժարական տվեցինք, որովհետև Կառավարությունն իր որոշմամբ մեզ դրեց փակուղու մեջ». Ռուբեն Հովհաննիսյան

«Մենք դեռ անցած տարվա սկզբին ենք իմացել, որ կա գաղափար՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը միացնելու Նորքի ինֆեկցիոնին, որից հետո մենք դիմեցինք նախարար Արսեն Թորոսյանին, որպեսզի կազմակերպվի մասնագիտական քննարկում»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի «Համաճարակաբանության հսկողության» բաժնի արդեն նախկին վարիչ Արշակ Պապոյանը:

Նա նշել է, որ մինչև այժմ իրենց դիմումը մնացել է անպատասխան, որից հետո դիմել են վարչապետին, որը ևս ուղարկվել է ԱՆ:
     Խոսելով աշխատանքից ազատման դիմում գրելու մասին՝ «Բժշկական օգնության և սպասարկման» բաժնի վարիչ Արշակ Ասմարյանն ասել է. «Պահն արդեն հասունացել էր, քանի որ նման որոշում կայացնելուց առաջ մասնագետների հետ ոչ ոք չէր խոսել: Այս իշխանությունը կենտրոնը փակելուց առաջ ռիսկերը չի գնահատել: Շատերի մոտ կա թյուրըմբռնում, որ մեր կենտրոնը պարզապես դեղ տալու տեղ է, մինչդեռ տարիների աշխատանքի շնորհիվ մենք այն դարձրել ենք հզոր կառույց»:

Բժիշկ-համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանն էլ եթերի ընթացքում ասել է. «Մենք հրաժարականներ ներկայացրինք, որովհետև Կառավարությունն իր որոշմամբ մեզ դրեց փակուղու մեջ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Հրաժարական տվեցինք, որովհետև Կառավարությունն իր որոշմամբ մեզ դրեց փակուղու մեջ». Ռուբեն Հովհաննիսյան
| | |
3439 | 0
Facebook
COMMENT.am