Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսի վարակման քանի՞ դեպք ունենք. թարմացված

15:25, ուրբաթ, 13 մարտի, 2020 թ.
Կորոնավիրուսի վարակման քանի՞ դեպք ունենք. թարմացված

Մեկուսացված անձանց շրջանակից կորոնավիրուսով վարակված ևս 2 հաստատված դեպք ունենք. այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը հիշեցրեց, որ այս պահին, ընդհանուր առմամբ, ունենք հաստատված 8 դեպք, որոնցից 5-ը նույն խմբից են. «Դա, իհարկե, վատ է, բայց համաճարակային առումով ավելի լավ է, քան 8 անկախ դեպք ունենալը»,- ասաց նախարարը:

Թորոսյանը քաղաքացիներին կոչ արեց հետևել առողջապահության ոլորտի ներկայացուցիչների խորհուրդներին և խստիվ պահպանել հիգիենայի կանոնները:

13474 | 1
Facebook