Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Bitcoin-ի արժեքը 5 հազար դոլարից ցածր է

17:10, ուրբաթ, 13 մարտի, 2020 թ.
#Bitcoin-ի արժեքը 5 հազար դոլարից ցածր է

Bitcoin-ի փոխարժեքը կտրուկ անկում է ապրել` նվազելով ավելի քան 30 տոկոսով։ Այժմ ամենատարածված կրիպտոարժույթը կարելի է ձեռք բերել 4 հազար 544 դոլարով։ Նման ցածր փոխարժեք վերջին անգամ գրանցվել է 2019 թվականի ապրիլին, գրում է էլեկտրոնային կրիպտոարժույթների հարթակը՝ Coindesk-ը:

2019-ի արդյունքների համաձայն՝ Bitcoin-ը ճանաչվել էր որպես գումարի ամենաարդյունավետ ներդրումը: Փորձագետներն ուսումնասիրել էին յուրաքանչյուր ֆինանսական գործարքի շահութաբերությունը՝ հաշվի առնելով 300 հազար ռուբլի գումարի սահմանը: Պարզվել էր, որ այն ռուսաստանցիները, ովքեր անցյալ տարվա սկզբին ներդրումներ էին կատարել, 12 ամիս անց ստացել էին 127 հազար ռուբլի շահույթ։

8228 | 0
Facebook