Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ամենաաղաղակող դեպքն Էջմիածնում էր». վարչապետը՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին

13:05, ուրբաթ, 13 մարտի, 2020 թ.
«Ամենաաղաղակող դեպքն Էջմիածնում էր». վարչապետը՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում անդրադարձել է կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակին: «Ամենաաղաղակող դեպքն Էջմիածնում էր, որն արդեն գիտեք՝ ինչպես է տեղի ունեցել: ՀՀ քաղաքացին, վերադառնալով Իտալիայից, օդանավակայանում հաշվառման էր անցել, ջերմաչափվել, գնացել Էջմիածին, որից հետո ժամանակ առ ժամանակ ԱՆ ներկայացուցիչները մոնիթորինգ էին իրականացրել:

Դրա ընթացքում քաղաքացու մոտ ջերմության բարձրացում է նկատվում ու քաղաքացին ոչ միայն պետությունից է թաքցնում ջերմության հանգամանքը, այլև, քանի որ իր համար շատ կարևոր էր հարազատի նշանադրությունը, սիստեմայի տակից դուրս գալով՝ վճռական որոշում է կայացնում գնալու նշանադրության արարողությանը: Էդ ընթացքում շփվում է վարսավիրի, ոսկերչի հետ ու գնում արարողությանը՝ վարակելով մորաքրոջ տղային, ամուսնուն, իսկ նշանադրության մասնակիցները, այդ թվում՝ վարսավիրը, ոսկերիչը մեկուսացված են: Ինչ եմ ուզում ասել՝ այստեղ կարևոր է անհատական, առանձնահատուկ պատասխանատվության գիտակցումը... Այս պահին նոր ախտորոշումներ չունենք, փառք Աստծո, ամենժամյա ռեժիմով հետևում ենք իրավիճակին, կոչ ենք անում քաղաքացիներին ցուցաբերել անհատական բարձր գիտակցություն ու պատասխանատվություն: Հուսով ենք՝ կորոնավիրուսի ձախորդ օրերն էլ ձմռան նման կուգան ու կերթան»,- ասաց Փաշինյանը:

6895 | 2
Facebook