Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհի ամենահարուստ 20 մարդիկ մեկ օրում կորցրել են 78 մլրդ դոլար․ #Forbes

16:45, ուրբաթ, 13 մարտի, 2020 թ.
Աշխարհի ամենահարուստ 20 մարդիկ մեկ օրում կորցրել են 78 մլրդ դոլար․ #Forbes

Նյու Յորքի ֆոնդային բորսայում ֆոնդային ինդեքսների անկումը, ինչը 1987 թվականից սկսած ամենասրընթաց անկումն է, հանգեցրել է նրան, որ աշխարհի ամենահարուստ 20 մարդիկ մեկ օրում կորցրել են մոտ 78 մլրդ դոլար, գրում է Forbes-ը:

Forbes-ի փորձագետների գնահատմամբ՝ ամենամեծ կորուստներն ունեցել է Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 8 մլրդ դոլար, գրեթե 8 միլիարդ դոլար կորցրել է ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն։ Facebook սոցիալական ցանցի համահիմնադիր և դրա գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի ֆինանսական կորուստը 5,7 միլիարդ դոլար է, միլիարդատեր Լարի Էլիսոնի կարողությունը նվազել է 5,6 միլիարդ դոլարով:

9153 | 0
Facebook