Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում #COVID_19 կորոնավիրուսով առաջին հիվանդը հայտնաբերվել է 2019թ. նոյեմբերին

12:15, ուրբաթ, 13 մարտի, 2020 թ.
Չինաստանում #COVID_19 կորոնավիրուսով առաջին հիվանդը հայտնաբերվել է 2019թ. նոյեմբերին

Չինաստանում նոր կորոնավիրուսի վարակի առաջին դեպքը գրանցվել է 2019 թվականի նոյեմբերի 17-ին, հաղորդել է South China Morning Post-ը՝ վկայակոչելով կառավարության փաստաթղթերը:

Ըստ պաշտոնական տվյալների, նոյեմբերի 17-ին կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդը եղել է Հուբեյ նահանգի 55-ամյա բնակիչ: Այդ պահից սկսած առողջապահական մարմիններն օրական գրանցել են վարակի մեկից հինգ դեպք՝ մեկ ամսվա ընթացքում:
     Դեկտեմբերի 15-ին հիվանդների ընդհանուր թիվը հասել է 27-ի, հինգ օր անց հաստատված դեպքերի թիվն աճել է մինչև 60-ի, իսկ հունվարի 1-ին դարձել 381:
     Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր, որ նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվել է Չինաստանում դեկտեմբերի 8-ին:

9351 | 0
Facebook