Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.
Հրատապ լուրեր

Հարցազրույցներ

«Իսկ Սամվել Ալեքսանյանի՝ նախկինում արածի համար կա՞ պատասխանատվություն». Տիգրան Ուրիխանյան

23:40, հինգշաբթի, 12 մարտի, 2020 թ.
«Իսկ Սամվել Ալեքսանյանի՝ նախկինում արածի համար կա՞ պատասխանատվություն». Տիգրան Ուրիխանյան

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «168 ժամ»-ի եթերում ասել է, որ երկու տարվա ընթացքում չի տեսել որևէ սոցիալական մասշտաբային ծրագիր, որը միտված լիներ, որ «հայի վիզը ծուռ չմնար»։

Հարցին, թե այժմ չկա՞ կոռուպցիա, թալան, պատգամավորը պատասխանել է. «Պետք է անդրադառնան կոռուպցիային, ստվերին, թալանին ու դրանից բխող մարդկանց առկայությանն այսօրվա իշխանության կազմում։ Ինձ համար զարմանալի է, տարակուսելի ու բացատրություն չունի այդ մարդկանց ներկայությունն այսօր։ Հիմա Ֆելիքս Ցոլակյանը, նախկին անարդյունավետ կառավարման, թալանի և կոռուպցիայի հետ կապ ունի՞, թե՞՝ ոչ, կամ այսօրվա ՊԵԿ նախագահը, որը նախկինների ժամանակ փոխնախարար էր, ի՞նչ կապ ունի այդ թալանի հետ, կամ այսօրվա ֆինանսների նախարարը, որն ամբողջ կյանքում եղել է գլխավոր գանձապետ, կապ ունի՞, իսկ Գլխավոր դատախա՞զը։ Այս մարդիկ ի՞նչ կապ ունեն կոռուպցիայի և թալանի և նախկին իշխանությունների հետ, այս կապը պետք է ներկայացվի ժողովրդին։ Հետաքրքիր է՝ ՀՀԿ-ի կողմից ընտրված, Անգլիայի քաղաքացիությունը չպարզված և Ամուլսարով հետաքրքրված Արմեն Սարգսյանը կամ Սյունիքի մարզպետն ի՞նչ կապ ունեն այդ թալանի հետ։ Կրկնում եմ՝ ինձ համար զարմանալի է, թե ինչպե՞ս է մարդը թալանի և փողերի անհայտանալու ժամանակ եղել ՊԵԿ-ում ղեկավար, բայց այսօր ամեն ինչ նորմալ է, նա հիմա թավշյա ձևով եկել է իշխանության, կամ այդ ինչպե՞ս է Վերահսկիչ պալատի նախագահը նույն մարդը մնացել»,- ասել է Տիգրան Ուրիխանյանը:
     Պատգամավորը հիշեցրել է, թե ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ինչպես էր ԱԺ-ում պատմում Սամվել Ալեքսանյանի՝ պետությանը պատճառած հարյուրավոր միլիոնների վնասի մասի.

«Հիմա դա ալան-թալանի դրսևորո՞ւմ էր, հիմա ի՞նչ եղավ էդ հարցը, բա նախկինում արածի համար պատասխանատվություն կա՞, թե՞՝ ոչ, և սա ընդամենը մեկ օրինակ է»,- ասել է պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Իսկ Սամվել Ալեքսանյանի՝ նախկինում արածի համար կա՞ պատասխանատվություն». Տիգրան Ուրիխանյան
| | |
4238 | 3
Facebook
COMMENT.am