Թուրքայի իշխանությունները խորհուրդ են տվել, որպեսզի տուրօպերատորները հետաձգեն տուրիստական սեզոնի մեկնարկը՝ 2019-nCoV կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին մարտի 11-ին կայացած համատեղ ասուլիսում հայտարարել են Թուրքիայի նախարարությունների ղեկավարները, գրում է Anadolu-ն:
Մասնավորապես, Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունն առաջարկել է, որպեսզի հյուրանոցներն ու տուրիստական գործակալությունները հետաձգեն սեզոնի մեկնարկը մարտից մինչև ապրիլի վերջ:
Առևտրի նախարար Ռուհսար Պեքջանի խոսքով, գերատեսչության հովանու ներքո անցկացվող միջազգային ցուցահանդեսները նույնպես կհետաձգվեն մինչև հաջորդ ամսվա վերջ:
Առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջան հայտնել է, որ հիվանդության ռիսկը լուրջ է՝ հաշվի առնելով իրավիճակը Եվրոպայում: