Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով հիվանդների մասին

11:55, հինգշաբթի, 12 մարտի, 2020 թ.
Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով հիվանդների մասին

ՀՀ կառավարության նիստում մինչ օրակարգին անցնելը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է օպերատիվ տեղեկատվություն կորոնավիրուսի վերաբերյալ: Ըստ այդմ՝ հայտնաբերված հիվանդներից 3-ն այժմ նախանշաններ չունեն, ջերմություն ունեցել են դիմելու պահին, միայն 1 հիվանդ գանգատներ ունի, աջակողմյան բազալ թոքաբորբ, ջերմում է, ստանում է սիմպտոմատիկ բուժում, մնացածները որևէ բուժում չեն ստանում:

«Նրանք բոլորն էլ ժամանել են Իտալիայից, ժամանման պահին գանգատներ չեն ունեցել, սակայն եղել են մասնագետների հսկողության տակ՝ տնային այցերի միջոցով: Գանգատներ ունենալուն պես հոսպիտալացվել են, վիրուսի առկայությունը հաստատվել է: Ինչ վերաբերում է տվյալ հիվանդների հետ շփված մարդկանց, ապա նրանք արդեն մեկուսացվել են պահման վայր: Այնտեղ կա ևս 31 հոգի: Մեկուսացման աշխատանքներ են իրականացվել նաև նրանց բնակավայրում: Հնարավոր է, որ օրվա ընթացքում նոր մեկուսացվողներ լինեն:

Աշխատանքներ են իրականացվում նաև օդանավակայանում՝ քարտերի լրացում և տնային հսկողություն բոլոր այն երկրներից, որտեղ կորոնավիրուսի դեպքերը շատ են:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ առաջիկա կիրակի 1 չարտերային թռիչք կլինի Միլանից Երևան:

10276 | 1
Facebook