Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը նախապես պատրաստվել էր նավթի գների անկմանը․ #Reuters

23:05, հինգշաբթի, 12 մարտի, 2020 թ.
Ռուսաստանը նախապես պատրաստվել էր նավթի գների անկմանը․ #Reuters

Ռուսաստանը նախապես պատրաստ էր նավթի համաշխարհային շուկայում գների անկմանը, նույնիսկ՝ նախքան ՕՊԵԿ+ գործարքի խափանումը, հայտարարել է ՌԴ էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինը, գրում է Reuters-ը:

Ըստ Սորոկինի, Ռուսաստանի իշխանությունները հասկանում էին, որ «վաղ թե ուշ», միևնույն է, նավթի գների անկում տեղի է ունենալու: «Հիմա մենք տեսնում ենք իրավիճակը համաշխարհային շուկայում որպես կանխատեսելի, թեկուզ այն տհաճ է, բայց աշխատող»,- նշել է փոխնախարարը:
     Սորոկինը նաև բացատրել է, որ Մոսկվայի որոշումը` գործարքից դուրս գալու վերաբերյալ, թելադրված էր այն տեխնիկական դժվարություններով, որոնց հետ բախվելու էին նավթ արտահանող ընկերությունները, եթե անհրաժեշտություն առաջանար նվազեցնելու արտահանումն օրական ընդհանուր առմամբ 600 հազար բարելով:

9282 | 0
Facebook