Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայում #COVID_19 կորոնավիրուսի տարածման պատճառով արգելվել է առևտուրը

10:45, հինգշաբթի, 12 մարտի, 2020 թ.
Իտալիայում #COVID_19 կորոնավիրուսի տարածման պատճառով արգելվել է առևտուրը

Իտալիայում բոլոր խանութները փակ են՝ բացառությամբ մթերային խանութների և դեղատների: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն:

«Ես իսկապես գնահատում եմ ձեր ջանքերը: Բայց եկել է հաջորդ քայլը կատարելու ժամանակը: Մենք փակում ենք առևտրային ողջ գործունեությունը, վաճառքի կետերը, բացառությամբ մթերային խանութների և դեղատների»,-հայտարարել է Կոնտեն:
     Նա նշել է, որ փակվելու են նաև ռեստորանները և բարերը, հասանելի կլինեն միայն առաքումները։
     Հասարակական տրանսպորտի ծառայությունները, բանկերը, փոստային բաժանմունքները, ապահովագրական և ֆինանսական ընկերությունները կշարունակեն աշխատել բնականոն ռեժիմով։
     Կոնտեն գործատուներին հորդորել է աշխատակիցներին արձակուրդի ուղարկել և հեռակա կարգով կազմակերպել աշխատանքները:

9002 | 0
Facebook