Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը 30 օրով արգելել է Եվրոպայից մուտքն ԱՄՆ

10:40, հինգշաբթի, 12 մարտի, 2020 թ.
Թրամփը 30 օրով արգելել է Եվրոպայից մուտքն ԱՄՆ

Դոնալդ Թարմփն ԱՄՆ քաղաքացիներին ուղղված իր ելույթում հայտնել է, որ մարտի 13-ից 30 օրով կարգելի Եվրոպայից մուտքը Նահանգներ: Բացառություն կլինի միայն Մեծ Բրիտանիան: Բացի այդ, ըստ Թրամփի, բացառություններ կարվեն միայն այն ամերիկացիների համար, ովքեր «անհրաժեշտ միջոցառումները կանցնեն»: «Ապրանքների մեծածավալ ներկրումը չի ընկնի այս արգելքի տակ»,- հավելել է նա:

Թրամփը մեղադրել է Եվրոմիությունը, որ նրանք չեն կարողացել արդյունավետ միջոցներ ձեռնարկել նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման դեմ, ինչը հաջողվեց կատարել Միացյալ Նահանգներում:

8043 | 0
Facebook