Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վարչապետի խոսքերը սահմռկեցուցիչ են». Հայկ Մարտիրոսյան

10:20, հինգշաբթի, 12 մարտի, 2020 թ.
«Վարչապետի խոսքերը սահմռկեցուցիչ են». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլոր այն ինտելեկտուալ մարտահրավեր ունեցողները, ովքեր ատամներով պաշտպանում են այս կառավարության հանցավորատիպ ապիկար քաղաքականությունը` սահմանները բաց պահել, ունակ չեն ըմբռնելու, որ ներսում սահմանափակ օջախներն ավելի հեշտ է աստիճանաբար վերահսկողության տակ վերցնելը, քան անընդհատ դրսից եկող վարակակիր հոսքերի դեմ արդեն ներսում անընդհատ ու անվերջ պայքարելը:

Վարչապետի խոսքերը` թե որոշեցին Իտալիայի ուղղությունը չփակել, որովհետև Եվրոպան միասնական է և այլ տեղերից էլ են գալիս, ուղղակի սահմռկեցուցիչ է իր տրամաբանական կապի առումով: Իսկ վարակային օջախների ինտենսիվությունը կապ չունի՞: Եվ եթե չունի` հիմա՞ ինչ են ասելու Հայաստանի աշխարհի փորձի և վարքագծի վրա թքած ունեցող իշխանությունները, երբ ԱՄՆ-ն ուղղակի կտրեց Եվրոպայի հետ ամբողջ հաղորդակցությունը:

Ի՞նչ է ստացվում. Ողջ Արևմուտքի, Իսրայելի և ԱՄՆ-ի ողջ կառավարությունն` առողջապահական իր ենթակառուցվածքներով ղեկավարվում է հիմարների կողմից, իսկ Հայաստանը ղեկավարում են իմաստնագույն հեղափոխական առաջնորդները՞:

Վհատեցնող է այն փաստը, որ Հայաստանում այսքան մտավոր դեգրադացման զոհ դարձած քաղաքացի կա: Ողբերգություն է, երբ ակնհայտ և ողջ լուսավոր աշխարհում փորձված թեմաները դառնում են միջնադարյան մակարդակի տարատեսակ քննարկումների առարկա, որտեղ ամենաբարձրը հնչում է և տեղ է հասնում միայն հիմարագույն մարդկանց ձայնը»:

6135 | 0
Facebook