Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Որսագողերն սպանեցին աշխարհում վերջին սպիտակ էգ ընձուղտին ու նրա ձագին

23:20, չորեքշաբթի, 11 մարտի, 2020 թ.
Որսագողերն սպանեցին աշխարհում վերջին սպիտակ էգ ընձուղտին ու նրա ձագին

Քենիայի հյուսիս արևելքում որսագողերն սպանել են եզակի սպիտակ ընձուղտին ու նրա ձագին: Մայրն ու ձագը համարվում էին աշխարհում վերջին սպիտակ ընձուղտներից մեկը: Նրանց մարմինները հայտնաբերվել են գյուղի մոտակայքում: Այժմ աշխարհում մնացել է միայն մեկ սպիտակ ընձուղտ, այն արու է, նրան ժամանակին փրկել են սպանված մոր արգանդից: Գյուղի համայնքապետն ասել է, որ վերջին անգամ մորն ու ձագին տեսել են 3 ամիս առաջ: Կենդանիներն ապրելիս են եղել լայնարձակ արգելոցում:
     «Սա շատ վշտալի օր է Քենիայի համար: Մենք աշխարհում միակն ենք, որ տեսնում ենք այս եզակի կենդանիներին: Նրանց սպանությունը ծանր հարված է բոլոր այն միջոցներին, որոնք մենք կիրառել ենք այս հազվադեպ տեսակը փրկելու համար»,- ասել է համայնքապետը:
     Սպիտակ ընձուղտներն առաջին անգամ հայտնաբերվել են Քենիայում 2016 թվականին:
     Որսագողերին այժմ որոնում են:

Որսագողերն սպանեցին աշխարհում վերջին սպիտակ էգ ընձուղտին ու նրա ձագին
25211 | 0
Facebook