Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ երկրները #COVID_19 կորոնավիրուսի պատճառով հայտնվել են տնտեսական ցնցումների մեջ. #Bloomberg

16:10, չորեքշաբթի, 11 մարտի, 2020 թ.
ԵՄ երկրները #COVID_19 կորոնավիրուսի պատճառով հայտնվել են տնտեսական ցնցումների մեջ. #Bloomberg

Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Քրիստին Լագարդը կանխատեսում է տնտեսական մեծ ցնցումներ, որոնք համեմատելի են 2008-ի ֆինանսական ճգնաժամի հետ, եթե ԵՄ երկրները շտապ միջոցներ չձեռնարկեն կորոնավիրուսի տարածման դեմ, հայտնում է Bloomberg-ը:

Հրապարակումը, վկայակոչելով իրազեկ աղբյուրը, նշում է, որ ԵՄ ղեկավարների հետ հեռախոսային խորհրդակցության ժամանակ Լագարդը նշել է, որ առանց համակարգված գործողությունների «մենք կտեսնենք մի սցենար, որը մեզանից շատերին կհիշեցնի 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը»: Միևնույն ժամանակ, ձեռնարկված համապատասխան քայլերը տնտեսական ցնցումների համար, ամենայն հավանականությամբ, ժամանակավոր կլինեն, նշել է Լագարդը: Նա ասել է, որ ԵԿԲ ղեկավարությունն ուսումնասիրում է առկա բոլոր միջոցները՝ այս շաբաթ նախատեսված հանդիպմանը նախապատրաստվելու համար:

8046 | 0
Facebook