Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիևում կփակեն դպրոցներն ու ժամանցի կենտրոնները՝ կորոնավիրուսի բացակայության պայմաններում

15:45, չորեքշաբթի, 11 մարտի, 2020 թ.
Կիևում կփակեն դպրոցներն ու ժամանցի կենտրոնները՝ կորոնավիրուսի բացակայության պայմաններում

Կիևի իշխանությունները որոշել են չսպասել մինչև կորոնավիրուսի առաջին դեպքը կգրանցվի մայրաքաղաքում, և հակահամաճարակային միջոցառումների ու սահմանափակումների ծրագիր են մշակել, որոնք կկիրառվեն մարտի 12-ից: Մասնավորապես՝ քաղաքում կսահմանափակվի բոլոր կրթական հիմնարկությունների՝ դպրոցների, բուհերի, մանկապարտեզների, մարզական ու արվեստի դպրոցների աշխատանքը: Բացի այդ, կսահմանափակվեն զանգվածային միջոցառումները, կչեղարկվեն համերգները, գիտաժողովները, ֆիլմերի ցուցադրությունները: Կդադարեցվի բոլոր՝ այդ թվում առևտրի կենտրոններում տեղակայված զվարճանքի կենտրոնների աշխատանքը: Սահմանափակումներն ուժի մեջ կլինեն մինչև մարտի վերջը: Ուսուցման գործընթացը կկազմակերպվի հեռավար եղանակով:

8762 | 0
Facebook