Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանցի Մեխակից

14:15, չորեքշաբթի, 11 մարտի, 2020 թ.
Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանցի Մեխակից

Սիսիանում «Այո»-ի քարոզարաշվի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կուրթանցի Մեխակի հետ կապված միջադեպին: «Ասել էի՝ առողջ տղամարդ ես, գնա աշխատի: Երեկ տեսանյութ հայտնվեց, որտեղ Մեխակը պատմում ա, որ առողջական խնդիրներ ունի և այլն: Ուզում եմ վերլուծել իմ գործողությունները, արդյո՞ք ես Մեխակին ինչ-որ բան սխալ եմ ասել կամ արել: Երկու սխալ խոստովանեմ. գերագնահատել եմ մարդու առողջականը գնահատելու իմ ընդունակությունն ու թերագնահատել, որ քաղաքացին, քանի որ խոսում ա վարչապետի հետ, կարող էր կաշկանդվել: Իմ երկու սխալի համար ուզում եմ ներողություն խնդրել և՛ Մեխակից, և՛ ՀՀ բոլոր քաղաքացիներից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

30593 | 1
Facebook