Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էդ փողերը Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի մոտ են». Ն. Փաշինյան

12:45, չորեքշաբթի, 11 մարտի, 2020 թ.
«Էդ փողերը Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի մոտ են». Ն. Փաշինյան

Սյունիքի մարզի Տաթև համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ օրերս ԱԺ-ի կողմից ընդունված ապօրինի գույքի բռնագանձման մասին նախագծին: «Չեմ բացառում, որ այդ փաստաթուղթը խմբագրումների կարիք ունենա, բայց տարբերակ չկա՝ մենք խնդիր ունենք մեր առաջ: Ես հայտարարել էի, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում 2.5 մլրդ հավելյալ պետք ա ծախսենք մեր բանակի մարտունակության բարձրացման վրա, որից 1.2 մլրդը հակակոռուպցիոն պայքարով վերադարձրածը պետք է լինի: Էդ փողերը Սերժ Սարգսյանի ու նրա ընտանիքի, Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի, Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի մոտ են և մյուսների: Թող բերեն, վերադարձնեն: Իսկ ՍԴ-ն նրանց հույսն ա, որ ասի՝ չէ՜, գիտեք, քանի որ իրավակիրառ պրակտիկայի տեսությունը, ինչ որ՝ բլա-բլա-բլա-բլա, Սերժ Սարգսյանի գույքն ու նրա փեսայի թալանած միլիարդներն անձեռնմխելի են, որովհետև տարել են, Իտալիա պահել: Բայց ժողովրդի ձեռքերը երկար են, Իտալիա պահեն, ուր ուզում են պահեն, հասնելու ենք՝ հետ բերենք»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

11300 | 0
Facebook