Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք լրիվ համաձայն ենք Հրայր Թովմասյանի հետ». Նիկոլ Փաշինյան

12:00, չորեքշաբթի, 11 մարտի, 2020 թ.
«Մենք լրիվ համաձայն ենք Հրայր Թովմասյանի հետ». Նիկոլ Փաշինյան

Գորիսում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մեջբերեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի խոսքերը. «Թող տարօրինակ չթվա, բայց ուզում եմ ելույթս ավարտել ՍԴ գործող նախագահ Հ. Թովմասյանից մեջբերումով: Վերջերս նա հարցազրույցներից մեկում ասել է՝ եթե մի Սահմանադրական դատարան պիտի փաթեթավորի իշխանությունների որոշումները, ուրեմն այդ Սահմանադրական դատարանն աղետ է երկրի գլխին: Մենք լրիվ համաձայն ենք դրա հետ: Ասում ենք՝ էս Սահմանադրական դատարանը, որ իր գոյության ողջ ընթացքում զբաղվել է իշխանության որոշումները փաթեթավորելով, պետք է գնա»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

11726 | 0
Facebook