Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջազ նվագախումբը գարնանային համերգ կներկայացնի

09:05, հինգշաբթի, 12 մարտի, 2020 թ.
Ջազ նվագախումբը գարնանային համերգ կներկայացնի

Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա գարնանային համերգով: Մարտի 15-ին, ժամը 19։00-ին Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում (Բաղրամյան 17) ունկնդիրը գարնան զարթոնքն ու շունչը կդիմավորի երաժշտության ուղեկցությամբ։

Գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ կներկայացվեն ջազային ինքնատիպ ստեղծագործություններ:

Համերգի «Դու պետք է հավատաս գարնանը» խորագիրը, ոգեշնչված ճանաչված կոմպոզիտոր Միշել Լեգրանի հայտնի երգից, գրվել է 1967 թվականին Ժակ Դեմիի «Ռոշֆորի աղջիկները» ֆրանսիական ֆիլմի համար: Ի դեպ, այն նույնպես հնչելու է այս համերգային երեկոյի ընթացքում:

| | |
551 | 0
Facebook