Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.

Թերթերի տեսություն

Փաշինյանի «ռյուկզակն» իր ուսերին կրող Ղազար Ղազարյանը ԵՊՀ-ում հարց է լուծում. «Հրապարակ»

09:30, չորեքշաբթի, 11 մարտի, 2020 թ.
Փաշինյանի «ռյուկզակն» իր ուսերին կրող Ղազար Ղազարյանը ԵՊՀ-ում հարց է լուծում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ժամանակ առաջ գրել էինք, որ ԵՊՀ ռեկտորի ընտրություններին չխոչընդոտելու համար ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին ձեռնաշղթաներով բերման ենթարկելու և այլ դեպքերի հետևում կանգնած էր ԵՊՀ պահակային ծառայության պետ Լևոն Առուստամյանը, որին ծառայությունների դիմաց պետք է նշանակեին ուսանողական հանրակացարանի տնօրեն: Մեր հարցին ի պատասխան՝ նա կտրուկ ժխտել էր իր նշանակվելու հնարավորությունը։ Երեկ տեղեկացանք, որ նա օրեր առաջ հանրակացարանների տնօրեն է կարգվել, ինչը հաստատեց ԵՊՀ մամլո խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը. «Այո, նա այժմ տնօրեն է»: Այս նշանակման «հմայքն» այն է, որ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանն առանձնապես հակված չի եղել նշանակել, հարցը կարգավորել է Ղազարը` Նիկոլ Փաշինյանի հայտնի «ռյուկզակն» իր ուսերին կրող, այժմ անվտանգության աշխատակից Ղազար Ղազարյանը»։

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
2777 | 0
Facebook