Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում 36 մարդ է մահացել կեղծված ալկոհոլից

19:15, երեքշաբթի, 10 մարտի, 2020 թ.
Իրանում 36 մարդ է մահացել կեղծված ալկոհոլից

Իրանում առնվազն 36 մարդ է մահացել կեղծված ալկոհոլի օգտագործումից հետո: Դեպքը տեղի է ունեցել Խուժիստանի նահանգում:

Մահացածների միջին տարիքը 31 է: Ընդհանուր առմամբ՝ ծանր թունավորում ախտանիշով հոսպիտալացվել է 170 մարդ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսից պաշտպանվելու նպատակով Իրանի Ալբորզ նահանգի բնակիչներն ալկոհոլ էին օգտագործել ու թունավորվել: Մահացել էր 7 մարդ:

Հավելենք, որ այս պահի դրությամբ՝ կորոնավիրուսը տարածված է աշխարհի 101 երկրում:

6841 | 0
Facebook