Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

#COVID_19 կորոնավիրուսը կարող է օդում պահպանվել մինչև 30 րոպե. հետազոտություն

16:50, երեքշաբթի, 10 մարտի, 2020 թ.
#COVID_19 կորոնավիրուսը կարող է օդում պահպանվել մինչև 30 րոպե. հետազոտություն

COVID-19 կորոնավիրուսը փակ տարածքում կարող է օդում մնալ առնվազն 30 րոպե և տեղաշարժվել մինչև 4,5 մետր հեռավորության վրա, գրում է ТАСС գործակալությունը:

Սա ավելին է, քան նախկինում ընդունված «անվտանգ տարածությունը»: Արդյունքների մասին փաստում են չինացի համաճարակաբանների իրականացրած հետազոտությունները: Հետազոտության արդյունքների մասին հայտնել է South China Morning Post թերթը՝ հղում անելով Practical Preventive Medicine գիտական ամսագրում հրապարակված հոդվածին։ Գիտնականները վերլուծել են միջքաղաքային ավտոբուսում տարածված կորոնավիրուսի դեպքերից մեկը: Վարակակիրը եղել է չինացի հիվանդ, ով ավտոբուսում գտնվել է առանց դիմակի: Արդյունքում նա յոթ ուղևորի է վարակել՝ ավտոբուսի տարբեր տեղերում նստած, այդ թվում՝ մի զույգի, ովքեր նստած են եղել նրանից վեց շարք կամ 4,5 մետր հեռավորության վրա: Բացի այդ, վիրուսն այնուհետև փոխանցվել է հաջորդ երթուղու ուղևորին, ով արդեն ուրիշ խմբի կազմում ավտոբուս է նստել նախորդ ավտոբուսից իջնելուց 30 րոպե անց:

9413 | 0
Facebook