Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը շուկաների անկման համար մեղադրել է ՌԴ-ին, Սաուդյան Արաբիային և «կեղծ լրատվամիջոցներին»

16:35, երեքշաբթի, 10 մարտի, 2020 թ.
Թրամփը շուկաների անկման համար մեղադրել է ՌԴ-ին, Սաուդյան Արաբիային և «կեղծ լրատվամիջոցներին»

Նավթի համաշխարհային գնի անկումն արդյունք էր Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի միջև նավթի գնի վերաբերյալ տարաձայնությունների, ինչպես նաև «ստախոս լրատվամիջոցների» հրապարակումների։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը վիճում են նավթի արտահանման գնի և քանակի վերաբերյալ: Սրանք, ինչպես նաև կեղծ լրատվամիջոցները, շուկաների անկման պատճառն են։ Վառելիքի գների իջեցումը լավ է սպառողների համար»,-գրել է Թրամփը:

5619 | 0
Facebook