Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գոլդ համարների համար 1 միլիոն 200 հազար դրամ. ո՞վ է այս անարդյունավետության պատասխանատուն». Մանե Թանդիլյան

15:05, երեքշաբթի, 10 մարտի, 2020 թ.
«Գոլդ համարների համար 1 միլիոն 200 հազար դրամ. ո՞վ է այս անարդյունավետության պատասխանատուն». Մանե Թանդիլյան

«Գոլդ համարների համար 1 միլիոն 200 հազար դրամի գումար եք վճարում, դրանով կարելի է 100 հատ մեքենայի համարանիշ հանել: Ի՞նչ է նշանակում պետական կառավարման համակարգում գոլդ մեքենաների համար 1 միլիոն 200 հազար դրամ վճարել: Ո՞վ է այս անարդյունավետության պատասխանատուն: Համերա՞շխ եք այս երևույթի հետ, թե՞ ոչ: Ի՞նչ եք արել և անում, որ նման բաներ այլևս չկրկնվեն». մարտի 10-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 10-ի նիստում նման հարցադրում արեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Հարցի հասցեատերը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն էր: Նա էլ հարցադրմանն ի պատասխան ասաց, թե շատ վատ է վերաբերվում այդ երևույթին:

«Կատարվել է սխալ: Կա խիստ հանձնարարական՝ նախարարի կողմից դեռևս 2018թ. մայիսից, որ նմանատիպ ծախսեր ընկերությունները չկատարեն»:

Ինչ վերաբերում է արվածի համար պատասխանատվություն կրելուն, ապա ըստ փոխնախարարի, նախարարությունն այդ հարցով հետաքննություն չի կատարել:

«Որոշակի պահի հայտարարվել է, որ նմանատիպ ծախսեր չունեն: Եթե այստեղ հանցակազմ կա, կարծում եմ՝ իրավապահ մարմինները կարող են զբաղվել»,- ամփոփեց փոխնախարարը:

18971 | 0
Facebook