Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բժիշկները տեղեկացրել են #COVID_19 կորոնավիրուսի նոր ախտանշանների մասին

16:05, երեքշաբթի, 10 մարտի, 2020 թ.
Բժիշկները տեղեկացրել են #COVID_19 կորոնավիրուսի նոր ախտանշանների մասին

Սինգապուրի մի խումբ բժիշկներ հայտնաբերել են կորոնավիրուսի հարուցած հիվանդության նոր ախտանիշների մասին։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Lancet ամսագրում:

Ըստ նրանց՝ որոշ հիվանդների մոտ սկզբում ախտորոշվել է դենգե տենդի առկայության պատկեր։ Հիվանդները գանգատվել են տենդից և ցանից, որոնք նման չեն կորոնավիրուսի ախտանիշներին: Նրանք չեն ունեցել COVID-19-ին բնորոշ ախտանիշները՝ հարբուխ, հազ, կոկորդի ցավ: Դենգե տենդից բուժումն արդյունք չի տվել, հիվանդները սկսել են գանգատվել ծանրացած շնչառությունից: Նրանք կորոնավիրուսի լրացուցիչ լաբորատոր հետազոտություն են անցել: Արդյունքները դրական են եղել: Բժիշկները գործընկերներին հորդորել են լուրջ վերաբերվել ախտորոշմանը՝ հիշեցնելով, որ ոչ ճիշտ ախտորոշումը սպառնալիք է հանրային առողջության համար:

12268 | 0
Facebook