Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՕՊԵԿ-ի գործարքի տապալման հանգամանքները․ #Ведомости

12:45, երեքշաբթի, 10 մարտի, 2020 թ.
ՕՊԵԿ-ի գործարքի տապալման հանգամանքները․ #Ведомости

Ռուսական «Վեդոմոստի» պարբերականը գրում է, որ նավթի արտահանումը կրճատելու ՕՊԵԿ+ գործարքի նախաձեռնողը ոչ թե Ռուսաստանն է եղել, այլ Սաուդյան Արաբիան:

«Մենք դուրս չենք եկել գործարքից: Մենք կողմ էինք եղել գործարքը երկրաձգելուն: Սաուդցիներն են որոշել հեռանալ»,- պարբերականին հայտնել է բարձրաստիճան մի պաշտոնյան: Կրեմլին մոտ կանգնած մեկ այլ աղբյուր նշել է, որ ի սկզբանե պարզ էր, որ գործարքն ՕՊԵԿ-ի հետ միշտ չի գործելու, ուստի՝ հարցը վերաբերում էր միայն համաձայնագրից դուրս գալու պահին: Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը մարտի 6-ին նշել էր, որ ՕՊԵԿ և ՕՊԵԿ+-ի անդամ երկրների նախարարները չեն կարողացել նավթի արդյունահանման ծավալների կրճատման պայմանների վերաբերյալ համաձայնության գալ 2016-ի վերջից: Ըստ նրա` համաձայնագիրը կդադարի գործել 2020-ի ապրիլի 1-ից: Սաուդյան Արաբիան առաջարկել է կրճատել արտահանումը՝ օրական ևս 1,5 միլիոն բարելով, գրում են Reuters-ը և Bloomberg-ը: Ըստ Էր Ռիյադի` դա անհրաժեշտ էր՝ նավթի գները պահպանելու համար: Նավթի գինն ընկել էր կորոնավիրուսի ֆոնին պահանջարկի նվազման պատճառով: Սակայն Ռուսաստանը չէր համաձայնել այդ առաջարկի հետ:

5678 | 0
Facebook