Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայի մշակույթի նախարարը վարակվել է #COVID_19 կորոնավիրուսով

11:25, երեքշաբթի, 10 մարտի, 2020 թ.
Ֆրանսիայի մշակույթի նախարարը վարակվել է #COVID_19 կորոնավիրուսով

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիստերը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի մշակույթի նախարարության ներկայացուցչին:

Նշվում է, որ թեստի արդյունքները, որոնք արվել են վարակի ախտանիշների առաջացումից հետո, դրական են եղել:

Ներկայում Ռիստերը գտնվում է Փարիզի իր բնակարանում և իրեն լավ է զգում:

Նախարարությունը նաև հավելել է, որ անցյալ շաբաթ նախարարը մասնակցել է Ազգային ժողովի նիստին, որտեղ ախտորոշվել են վարակի մի քանի դեպքեր:

Վերջին տվյալների համաձայն` Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1.412-ի, մահացել է 25 մարդ:

8369 | 0
Facebook