Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.

Միջազգային

1 ամիս Իտալիայում ոչ մի մարզական միջոցառում տեղի չի ունենա

23:10, երկուշաբթի, 09 մարտի, 2020 թ.
1 ամիս Իտալիայում ոչ մի մարզական միջոցառում տեղի չի ունենա

Իտալիայում մինչև ապրիլի 3-ը դադարեցվել են երկրում ընթացող բոլոր մարզական մրցաշարերը:

Կորոնավիրուսի պատճառով 1 ամիս Իտալիայում չեն անցկացվի Իտալիայի ֆուտբոլային առաջնությունները, Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի հանդիպումները, նաև մյուս բոլոր մարզական միջոցառումները:

Հետաձգված հանդիպումների վերաբերյալ ՈւԵՖԱ-ն ավելի ուշ պաշտոնական հայտարարություն կտարածի:

Ավելի վաղ Իտալիայի կառավարությունը որոշում էր ընդունել մինչև ապրիլի 3-ը երկրում տեղի ունեցող բոլոր մարզական միջոցառումներն անցկացնել դատարկ տրիբունաներով:

| | |
4199 | 0
Facebook
COMMENT.am