Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սննդաբանները համեմատել են Պուտինի, Թրամփի և Մերկելի սննդակարգերը․ #ElConfidencial

20:25, երկուշաբթի, 09 մարտի, 2020 թ.
Սննդաբանները համեմատել են Պուտինի, Թրամփի և Մերկելի սննդակարգերը․ #ElConfidencial

Եվրոպական ճարպակալման բժշկական ինստիտուտի մասնագետները համեմատել են՝ ինչ են ուտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է El Confidencial-ը:

Ռուսաստանում, որտեղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ճարպակալումը կազմում է 25,7%, 67-ամյա Պուտինն իր տարիքի համար նախանձելի կազմվածք ունի: Նրա սննդակարգը ներառում է անյուղ միս, յուղալի և անյուղ ձկների տեսակներ, մրգեր, բանջարեղեն, հացահատիկ և ձու: ՌԴ նախագահը խուսափում է վերամշակում պահանջող սննդից և ալկոհոլից, սակայն, երբ կենաց ասելու կարիք է լինում, նախընտրում է գինի կամ գարեջուր: Նրա նախաճաշը սովորաբար ներառում է՝ ձու կամ ձվածեղ, մրգեր և չրեր, հնդկաձավարի շիլա` ալթայան մեղրի հավելումով, իսկ ընթրիքը թեթև է, կազմված է հիմնականում կաթնամթերքից: Լավ մարզավիճակում մնալու համար նրան օգնում է սպորտով կանոնավոր մարզումները` լող, արևելյան մարտարվեստ, դահուկներ և հոկեյ:

ԱՄՆ-ում ճարպակալության մակարդակը բնակչության շրջանում կազմում է 37,3%, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը խնդիրներ ունի խոլեստերինի հետ: ԱՄՆ-ի նախագահը 73 տարեկան հասակում շարունակում է մնալ արագ սննդի մեծ սիրահար: Նրա սննդակարգը հիմնված է համբուրգերների և ձվով ու պանրով սենդվիչների, բեկոնի և սոուսների, կարտոֆիլ ֆրիով տապակած թևիկների, պիցցայի և սառը ըմպելիքների վրա: Նա ալկոհոլ չի ընդունում, սակայն սիրում է գազավորված ըմպելիքներ:
     Գերմանիայում ճարպակալության մակարդակը կազմում է 25,7%: Կանցլեր Անգելա Մերկելը 65 տարեկանում սիրում է դահուկասպորտը և նախապատվություն է տալիս արշավային զբոսաշրջությանը, սակայն մշտապես սպորտով չի զբաղվում: Մերկելը հավատարիմ է գերմանական խոհանոցին` նրբերշիկներ սոուսով և պյուրեով, պանրային ֆոնդյու և գարեջուր, իսկ ընթրիքին նախընտրում է բանջարեղեն:

7439 | 0
Facebook