Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանին սպառնում է ռուբլու արժեզրկում՝ նավթի գների անկման պատճառով․ #Fitch

15:00, երկուշաբթի, 09 մարտի, 2020 թ.
Ռուսաստանին սպառնում է ռուբլու արժեզրկում՝ նավթի գների անկման պատճառով․ #Fitch

Նավթի գների անկումը տհաճ անակնկալ էր նրանց համար, ովքեր որոշում կայացրեցին ՕՊԵԿ-ի կարտելի հետ գործարքի չեղարկման օգտին, որը կապված էր նավթի արտահանման ծավալները նվազեցնելու հետ։ Այս մասին հայտնել է Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալության՝ բնական ռեսուրսների և ապրանքների խմբավորման տնօրեն Դմիտրի Մարինչենկոն, գրում է РИА Новости գործակալությունը: Վերլուծաբանը կարծում է, որ Մոսկվան չէր կանխատեսել այն փաստը, որ նավթի գները կնվազեն գրեթե 30 դոլարով:

«Այս ցուցանիշը հնարավոր չէ Ռուսաստանի համար անվանել հարմարավետ, քանի որ 30 դոլար արժեքով նավթը Ռուսաստանին կկանգնեցնի բյուջեի դեֆիցիտի և արժեզրկման եզրին, նավթային ընկերությունների համար հարկային բեռի ավելացման մասին թեմաները գործի կդրվեն»,- նշել է Մարինչենկոն:
     Այսօր արդեն ՌԴ Կենտրոնական բանկը 30 օր ժամկետով որոշում է կայացրել դադարեցնել ֆինանսների նախարարության համար ներքին շուկայում արտարժույթի ձեռքբերումը, նշվում է Կենտրոնական բանկի կայքում:
     «Այս որոշումը կայացվել է` իշխանությունների գործողությունների կանխատեսելիությունը բարձրացնելու և ֆինանսական շուկաների անկայունությունը նվազեցնելու համար՝ ելնելով նավթի համաշխարհային շուկայում էական փոփոխություններից»,- պարզաբանել է Կենտրոնական բանկը:

6642 | 0
Facebook