Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սերժ Սարգսյանին մաղթում եմ շուրջերկրյա ճանապարհորդություն, քանի դրա հնարավորությունն ունի». «Իմ քայլի» պատգամավոր

12:50, երկուշաբթի, 09 մարտի, 2020 թ.
«Սերժ Սարգսյանին մաղթում եմ շուրջերկրյա ճանապարհորդություն, քանի դրա հնարավորությունն ունի». «Իմ քայլի» պատգամավոր

«Այդ հարցի հասցեատերը ես չեմ, համապատասխան մարմինները հուսով եմ՝ այդ հարցի վերաբերյալ պարզաբանում տվել են արդեն: Մենք ոչ գործիքակազմ ունենք, ոչ էլ ցանկություն դրան միջամտելու». մարտի 9-ին ԱԺ ճեպարույցների ժամանակ ասաց «Իմ քայլից» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչպե՞ս է պատահել, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսել է մեկնել՝ այն պարագայում, երբ քրեական գործով առկա է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Նրա գործընկեր Սիսակ Գաբրիելյանն էլ նկատեց. «Ես Սերժ Սարգսյանին մաղթում եմ շուրջերկրյա ճանապարհորդություն, քանի դեռ նա դրա հնարավորությունն ունի»:

6546 | 1
Facebook