Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը սպառնում է միակողմանի գործողություններ սկսել Իդլիբում

10:05, երկուշաբթի, 09 մարտի, 2020 թ.
Էրդողանը սպառնում է միակողմանի գործողություններ սկսել Իդլիբում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան իրեն իրավունք է վերապահում միակողմանի կարգով գործողություններ իրականացնել Սիրիայում՝ սեփական նպատակներին հասնելու համար, եթե Մոսկվան չկատարի իր պարտավորությունները: Թուրքիայի նախագահի հայտարարությունը մեջբերում է Anadolu-ն:

«Մենք Ռուսաստանի հետ կնքեցինք համաձայնագիր՝ լուծելու Իդլիբում ճգնաժամը առանց հետագա արյունահեղության: Հակառակ դեպքում մենք կշարունակենք հետևել այն ճանապարհին, որը մենք նշել ենք»,-հայտնել է Էրդողանը՝ մեջբերում է NTV-ն:

Նա նշել է, որ նախորդ ամսվա ընթացքում Սիրիայում սպանվել է 59 թուրք զինծառայող, Անկարան նաև «չեզոքացրել է» սիրիական բանակի 3,4 հազար անդամների:

6816 | 1
Facebook