Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի գինն ընկել է ավելի քան 42,6%-ով

09:55, երկուշաբթի, 09 մարտի, 2020 թ.
Նավթի գինն ընկել է ավելի քան 42,6%-ով

Սակարկությունների տվյալների համաձայն՝ Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 42,6%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 31,74 դոլար:

WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 48.9%-ով և կազմել մեկ բարելի դիմաց 27,72 դոլար:

Նախորդ շաբաթ՝ ՕՊԵԿ-ի անդամ երկրները, Վիեննայում ընթացող բանակցությունների արդյունքներից հետո, չեն կարողացել պայմանավորվել նավթի արտահանման լրացուցիչ քանակի կրճատման վերաբերյալ, որը պայմանավորված է կորոնավիրուսի տարածմամբ։

ՕՊԵԿ-ն առաջարկել է հետագայում կրճատել արտահանումն օրական 1,5 միլիոն բարելով մինչև 2020 թվականի ավարտը: Սակայն Ռուսաստանն ու Ղազախստանը դեմ են եղել առաջարկին:

6495 | 0
Facebook