Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Երկրի ուղղությամբ Էվերեստի մեծության աստերոիդ է շարժվում

08:50, երկուշաբթի, 09 մարտի, 2020 թ.
Երկրի ուղղությամբ Էվերեստի մեծության աստերոիդ է շարժվում

Երկիր մոլորակի ուղղությամբ շարժվում է 52768 (OR2 1998) անունը կրող աստերոիդը, որն ունի Երկրի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի մեծությունը, հայտնում է NY Daily News-ը՝ հղում անելով NASA-ին: Սակայն, գիտնականների խոսքով` անհանգստանալու կարիք չկա, քանի որ մոլորակի հետ բախում տեղի չի ունենա: Աստերոիդը հայտնաբերվել է 1998-ին, NASA-ի գնահատմամբ, այն բավականաչափ մեծ է, որպեսզի ոչնչացնի մարդկային քաղաքակրթությունը Երկրի հետ բախման դեպքում:
     Այն ունի 2,5-4 կմ լայնություն և շարժվում է ավելի քան 30 հազ կմ/ժ արագությամբ:

30074 | 0
Facebook